top of page

«Նուբարաշենի» մոտ կրակոցների գործը կքննի ԱԱԾ-ն

  • sirovhayerin
  • 5 мар. 2015 г.
  • 1 мин. чтения

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանության գործը քննելու է Ազգային անվտանգության ծառայությունը: Այս մասին հայտնեցինNEWS.am-ի աղբյուրները:

Ըստ երեւույթին՝ գործը հենց այսօր էլ կուղարկվի ԱԱԾ: Թերեւս գործը ԱԱԾ-ում քննելու պատճառն այն է, որ սպանվել են քրեական հեղինակություններ:

default.jpg

Քննչական կոմիտեից էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ զգալի աշխատանք է կատարել, հարցաքննվել են մի քանի տասնյակ մարդիկ, պարզվել են մի շարք հանգամանքներ, սակայն նախաքննության շահերից ելնելով այս փուլում այլ մանրամասներ հրապարակել չենք կարող: ՔԿ-ից հայտնեցին նաեւ, որ գործը ուղարկել են դատախազություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ:

Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ եղել է դեպքը։

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:


 
 
 

Comments


Featured Posts
Recent Posts
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
  • белая иконка googleplus
  • Иконка Twitter с прозрачным фоном
  • Белая иконка facebook
bottom of page