top of page

Գորիսում տղամարդը հիվանդանոցի վերելակում դանակահարել է կնոջը

  • sirovhayerin
  • 6 мар. 2015 г.
  • 1 мин. чтения

Գորիսում տղամարդը դանակի հարվածներ է հասցրել կնոջը: Մեր տեղեկություններով՝մարտի 4-ին, ժամը 13.50-ի սահմաններում «Գորիսի» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել մի կին:

Պարզվել է, որ նա՝ ամուսնու հետ, բարեկամին տեսակցելու նպատակով գնացել է «Գորիսի» բ/կ, որտեղ վերելակի մեջ, վիճաբանության ժամանակ, վերջինս երկու անգամ դանակով հարվածել է կնոջ դեմքին:

NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ վերջինս հրավիրվել է բաժին եւ ներկայացրել դանակը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,կատարվում է հետաքննություն:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տղամարդու նման քայլի պատճառը խանդն է:


 
 
 

Comments


Featured Posts
Recent Posts
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
  • белая иконка googleplus
  • Иконка Twitter с прозрачным фоном
  • Белая иконка facebook
bottom of page